Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմը փոխվում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին, քննարկել համակարգին վերաբերող ամենատարբեր հարցեր: Միաժամանակ, առանձնացվել են առավել առարկայական և հանգամանալից քննարկում պահանջող խնդիրներ, որոնք հետագայում պետք է ընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում: Խորհրդի անդամներին հետաքրքրող ու հուզող հարցերից առանձնացվել են առողջության առաջնային պահպանման օղակի նյութատեխնիկական ապահովմանը և կադրերի վերապատրաստմանը, դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, բժշկասոցիալական փորձաքննությանը, բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտին առնչվող և մի շարք այլ թեմաներ: Միաժամանակ, հանդիպման ընթացքում անցկացվել է վիճակահանություն` վերակազմավորելու հասարակական խորհրդի կազմը, ինչն օրենքի պահանջ է: Վիճակահանության արդյունքներով` հասարակական խորհրդի կազմում կշարունակեն աշխատել Թևան Պողոսյանը, Վարդուհի Պետրոսյանը, Լիանա Յորդանյանը, Նաիրա Ղարախանյանը, Սուսաննա Հարությունյանը, Մարինա Մարգարյանը, Կարինե Աբելյանը, Հայկուհի Մինասյանը, Սիլվա Բարսեղյանը, Իռեն Սարգսյանը: Խորհրդի կազմում կրկին վիճակահանության արդյունքներով չեն ընդգրվել Լուսինե Բուդաղյանը, Գևորգ Գրիգորյանը, Մովսես Արիստակեսյանը, Դոնարիկ Ալեքսանյանը, Սառա Պետրոսյանը: Հասարակական խորհրդում առաջացած թափուր 5 տեղերը համալրելու նպատակով առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է մրցույթ. մանրամասները`կից հղումով: Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ առողջապահության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին կամ որոնք համապատասխանում են մի շարք այլ չափանիշերի:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.