Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 29 հարց

Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 29  հարց։ Դրանցից են՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վահագնիի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին հարցերը։ Կառավարության օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.