Արցախի ԱԺ էթիկայի հանձնաժողովը փակ նիստ է գումարել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը ԱԺ կանոնակարգի 17-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հունիսի 30-ին գումարել է փակ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Նիստից հետո տեղի է ունեցել մամլո ասուլիս, և ԱԺ էթիկայի ժամանակվոր հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանել է լրագրողների՝ հանձնաժողովի աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների վերաբերյալ հարցերին: Հիշեցնենք, որ երեկ էլ տեղի է ունեցել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հունիսի 28-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հերթական նիստի ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով: Նիստի ընթացքում հանձնաժողովի որոշմամբ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը, տեղակալ՝ Ռիտա Մնացականյանը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ և պայմանավորվել աշխատանքները շարունակել վաղը՝ հունիսի 30-ին, միջադեպի հետ առնչություն ունեցող նյութերը հավաքագրելուց հետո:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.