Ընթանում է կառավարության նիստը. օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից մեկը՝ գաղտնի (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 28-ին նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող: Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը, որի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ առաջիկայում հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է հրապարակում գտնվող կառավարության շենքում, իսկ Բաղրամյան 26-ն օգտագործվելու է հիմնականում պաշտոնական արարողությունների ժամանակ, մեծամասամբ օտարերկրյա պատվիրակության: Օրակարգում է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապված «ՎԱԲԱ» ընկերությանը արտոնություն տալու մասին հարցը: Նմանատիպ արտոնություն այս ընկերությունը ստացել էր նաեւ կառավարության նախորդ նիստի ժամանակ: Այսօրվա նիստում տրվելիք արտոնությունը վերաբերում է մաքսատուրքներին: Մասնավորապես, գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումներիը, դրանց բաղկացուցիչ եւ համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Կառավարությունը կմերժի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ՍՊԸ-ին որոշակի սարքարումներ ներկրելու համար հարկային եւ մաքսային արտոնություններ տալու հայտը: Նշենք, որ «Հարսնաքարը» որոշել է ներկրել լեդ լուսարձակներ, պրոժեկտորներ, լույսի հեռակառավարման վահանակներ, ճոպաններ, մետաղական լեդ լուսարձակների համար եւ առաջարկել է ազատել իրեն այդ սարքավորումներից նախատեսված հարկային եւ մաքսային վճարներից: Նշված սարքավորումները նախատեսված են ժամանցի վայրի եւ ռեստորանային համալիրի համար, իսկ դա կառավարության համար չի համարվում տնտեսության գերակա ոլորտ: Հենց այդ հիմքով էլ հայտը կմերժվի: Եվս մեկ որոշմամբ կդադարեցվի «ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերության գործունեությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում: «ԲԱԳԵԶՅԱՆ» ընկերությունը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործող է 2016-ի մարտից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.