Ադրբեջանը մտադիր է ավելացնել Պակիստանից սպառազինության գնումների ծավալը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է ավելացնել Պակիստանից սպառազինության գնումների ծավալը: Այդ մասին հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: «Ադրբեջանը հետաքրքրված է Պակիստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնմամբ և սպառազինության գնումների ծավալների մեծացմամբ»,- ասել է Ալիևը Պակիստանի միացյալ շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ Զուբաիր Մահմուդ Հայաթիի հետ զրույցի ընթացքում: Ադրբեջանի նախագահը նշել է, որ Ադրբեջանի և Պակիստանի միջև գոյություն ունեն «սերտ քաղաքական կապեր և միևնույն ժամանակ բարեհաջող կերպով զարգանում է համագործակցությունը պաշտպանության ոլորտում»: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվել են նաև հետագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ կարծիքներով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.