ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել ՀՀ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանին: Տեղեկությունը  հաստատեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը: «Հաստատում եմ այդ տեղեկատվությունը»,- ասաց Գալստյանը՝ խոստանալով, որ ԱԱԾ-ն ավելի ուշ տեղեկություն կհրապարակի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.