Մարտակերտի խանութներից մեկից քաղաքացիները հափշտակել են 25 բջջային հեռախոս

Հունիսի 20-ին  Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 1981թ. ծնված Ա.Մ-ն հաղորդել էր ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ անհայտ  անձը պատուհանը  ջարդելու միջոցով  մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկներ փողոցի թիվ 122 հասցեում տեղակայված իրեն պատկանող՝ Արթուր Մարդյան ԱՁ խանութ և գաղտնի հափշտակել 25 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը: ԱՀ ոստիկանության ՔՀՎ, ՔՎ, ՓՔԲ և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1998թ. ծնված Ա.Ս-ին և 1998թ. ծնված Ն.Գ-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.