Արփինե Հովհաննիսյանը նամակով է դիմել ԱՄՆ կոնգրեսականներին՝ Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի հետ կապված

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իր մտահոգություններն է ներկայացրել: «Ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին իմ մտահոգությունները ներկայացրել եմ հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին և  անդամին, որոնք համապատասխան հանձնաժողովի անդամ են»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահը։ Նա պաշտոնական նամակներով է դիմել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդին և ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփայերին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ հունիսի 26-ի ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվելու են գերժամանակակից համակարգեր, որի գոյության մասին քչերը գիտեն: Ըստ նրա՝ շքերթի ժամանակ կցուցադրեն նաև ամերիկյան Bell 412, MI-24 ուղղաթիռներ, MI35, KA-27 հարվածային համակարգեր:
http://www.tert.am/files/001/1/1/3/23/35972921_1679010118814131_156788068903288832_n.jpg?1529748427974 alt="" width="600" height="878" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.