«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նպատակն է ներկայացված լինել ԱԺ-ում և մոխիր դարձնել կոռուպցիան. Խ. Ասրյան

«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հունիսի 23-ին, անցկացնում է իր հիմնադիր համագումարը: Կուսակցության հիմնադիր Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ-ից կուսակցության դառնալու անհրաժեշտությունն առաջացել էր ապրիլի 23-ից հետո, երբ ՀՀ-ում նոր քաղաքական իրավիճակ ստեղծվեց: Խաչիկ Ասրյանի խոսքով՝ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հաղթելու և կոռուպցիան մոխիր դարձնելու նպատակով: «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանը» ձգտելու է նաև ներկայացվածություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմիններում: Ինչ վերաբերում է ընտրությունների մասնկացության ձևաչափին, Խ. Ասրյանը նշել է, որ դա բացառապես իրենց իրավունքն ու որոշելիքն է: Խաչիկ Ասրյանը նաև հայտնեց, որ կուսակցությունը շարունակելու է հայրենիքի պաշտպանության և երկրի ներքին կայունությանն ուղղված աշխատանքները: Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարն էր, ՀՀԿ անդամ, սակայն «թավշյա հեղափոխությունից» հետո հրաժարական տվեց պաշտոնից և դուրս եկավ ՀՀԿ-ից:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.