Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին տարեդարձի կապակցությամբ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. Մեծարգո պարոն նախագահ Իմ և Հանրային խորհրդի անունից շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ։ Մեծ է բոլորիս ցանկությունը տեսնելու ավելի ժողովրդավար, կայուն և ծաղկող Հայաստան։ Համոզված ենք, որ Ձեր գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կշարունակեք ջանքեր գործադրել՝ հանուն այդ սպասելիքների իրագործման, ի շահ մեր երկրի ու ժողովրդի։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և երկար տարիների բեղմնավոր կյանք։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.