Այսօր և առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ: Առաջիկա օրերին հանրապետության տարածքում եղանակը` Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Հունիսի 23-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում http://www.tert.am/files/001/1/1/3/22/35935737_1678959952152481_4180428768847855616_n.jpg?1529744915601 alt="" width="600" height="403" /> Երևան քաղաքում http://www.tert.am/files/001/1/1/3/22/35943575_1678959928819150_5213712632279728128_n.jpg?1529744925865 alt="" width="600" height="155" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.