Ոստիկանությունն եւ ԱԱԾ մրցակիցներ չեն. Վալերի Օսիպյան

Ոստիկանության եւ ԱԱԾ–ի միջեւ չկա մրցակցություն, չկա նման իրավիճակ։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ Ոստիկանության եւ ԱԱԾ–ի հետ համագործակցությունը չի ստացվում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է պասիվացել նրա շփումը լրագրողների հետ՝ Օսիպյանն ասաց. «Լրագրողների հետ շփվելու պասիվությունը պայմանավորված է նրանով, որ որոշ օգտատերեր ինձ քննադատում են, որ ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ասուլիսներին, քան՝ աշխատանքին»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.