Քրեական հեղինակություններն էլ են մարդ.Վալերի Օսիպյան

Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով քրեական հեղինակություններին։ Հարցին, թե երեկվա լայնամասշտաբ գործողություններն ինչով էին պայմանավորված՝ ոստիկանապետը պատասխանեց. «Օպերատիվ տեղեկություններով։ Քրեական հեղինակությունները, իրենք էլ են նույնպես մարդ, անձնավորություն, նույնպես ունեն իրավունքներ եւ պարտականություններ, անկախ անեն ինչից ցանկացած ոք պետք է ենթարկվի ՀՀ օրենքներին։ Օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա»։ ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, թե ոստիկանության ու, ընդհանրապես, ներկայիս իրավապահների գործառույթները չեն բխում ինքնահաստատվելով, ինչ-որ անձանց ով լինելով: Նշենք, որ երեկ Ոստիկանությունը խուզարկել եւ դրանց արդյունքում զենք եւ թմրամիջոցներ է առգրավվել «օրենքով գողեր» եւ «քրեական հեղինակություններ» համարվող անձանց բնակարաններում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.