ԱԺ-ն ավարտեց գարնանային նստաշրջանի աշխատանքները

ԱԺ պատգամավորները հոտնկայս, ՀՀ հիմնի հնչյունների ներքո ավարտեցին Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց. «Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանը հայտարարում եմ փակված»: Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ 73 կողմ 2 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ: Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 80 կողմ ձայներով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.