Բաժին : Սպորտ/Life
Պաշտոնական. «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը լքում է ակումբը
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերը հայտարարել է ակումբը լքելու մասին.
«Կարող եմ վստահ ասել, որ հունիսին, երբ լրանա պայմանագիրս, կլքեմ «Արսենալը»: Ղեկավարության ու հատկապես գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ բանակցություններից հետո ինձ այլ ելք չէր մնում»,- գրել է անգլիացին «Instagram»-ի իր էջում:
Հիշեցնենք, որ Ուիլշերը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 17 մրցաշրջան:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Վեսթ Հեմը» և «Էվերթոնը»: