Իտալացիներն ալկոհոլային պաղպաղակ են ստեղծել

Իտալական ընկերությունն ալկոհոլ պարունակող պաղպաղակ է ստեղծել, որը ոչ միայն թույլ է տալիս զգալ ոգելից խմիչքի համը պաղպաղակ վայելելիս, այլև փոքր-ինչ հարբել: Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, արտասովոր պաղպաղակները պատրաստվում են թարմ մրգերից և բարձրակարգ լիկյորներից: Այն արդեն գոյություն ունեցող նմանօրինակ ալկոհոլային պաղպաղակներից տարբերվում է նրանով, որ ոգելից խմիչքի պարունակությունը երեք անգամ գերազանցում է սովորական չափաբաժնին, որի պարագայում համտեսողը չի հարբում: Սակայն այս յուրարտեսակ անուշեղենը, կարծես, ավելի թանկ արժե, քան սովորական խմիչքը: Պաղպաղակի 8 բաժնից կազմված փաթեթն արժե 99.99 դոլար, իսկ առաքում արժե հավելյալ 34.95 դոլար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.