Փաշինյանի նախազգուշացումը. ՀՀԿ-ն կզրկվի կարևոր ռեսուրսից

Հունիսի 19-ին մեկնաբանելով իր կատարած ֆեյսբուքյան գրառումը՝  Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Կարծում եմ ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այսօր Հայաստանում խոսքի անսահմափանակ ազատութուն կա։ Ես հասկանում եմ, որ նախկինում ասվել է՝ ինչ ասեն, ինչպես ասեն համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում նման երևույթ չօգտագործվի»,-հավելելով, որ չի ցանկանում անուններ հնչեցնել, թե հեռուստաընկերություններից որին էր ուղղված «հակապետական քարոզչություն» և «մի՛ արեք, պարզապես մի՛ արեք» կոչը,-«Որովհետև, եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի՝ ուզում եմ թիրախավորել։ Ես ընդամենն ահազանգ, խնդրանք, կոչ եմ հնչեցնում»: Հիշեցնենք՝ որ Փաշինյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։Սա թերեւս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»: Դժվար է ասել՝ կապ ունի՞, արդյոք, Փաշինյանի գրառումը, թե՞ ոչ, սակայն ինչպես տեղեկանում ենք, Հանրային հեռուստաըկերությունում այս օրերին բավական լուրջ կադրային տեղաշարժեր ու պաշտոնանկություններ են տեղի ունենում. աշխատանքից ազատվել են Հանարային հեռուստաընկերության քաղաքական-վերլուծական հաղորդումների պատասխանատու Հարություն Հարությունյանն ու  Օրակարգ լրատվական ծրագրի ղեկավար Արտակ Հերիքյանը: Սրան զուգահեռ հայտնի է դարձել նաև, որ աշխատանքից սեփական դիմումի համաձայն  ազատվել է նաև «Օրակարգի» մեկնաբան Լարա Առաքելյանը: Կարևորագույն հարցն այժմ, թերևս, այն է, թե ինչ ազդակ է ցանկացել ուղղել Փաշինյանն իր համապատասխան գրառմամբ, և այն, թե ում է այդ ազդակը կոնկրետ ուղված եղել: Կարելի՞ է, արդյոք, համարել, որ հեղափոխական իշխանությունները որոշել են ԶԼՄ-ների ոլորտը ևս մաքրագործել ու դրանք դարձնել նոր ժամանակներին համահունչ, թե՞ Փաշինյանին ինչ-որ մասնավոր դեպք է ստիպել անել այդ գրառումը: Վերջիվեջո չմոռանանք, որ լիարժեք իշխանություն ունենլու համար ցանկացածից պահանջվում է սեփական վերահսկողության տակ առնել երեք բան՝ փողը, քաղաքական դաշտն ու ինֆորմացիոն ոլորտը:  Ակնհայտ է, որ հեղափոխությունն առայժմ ինֆորմացիոն դաշտին այնքան էլ ամբողջական չի տիրապետում, ինչն, ենթադրելի է, կշտկվի առաջիկայում: Եթե քաղաքական իշխանությունը վերցվել է ՀՀԿ-ից, ապա տրմաբանական է, որ իշխանության մնացյալ բաղադրիչները ևս պետք է ՀՀԿ-ն ստիպված լինի զիջել: Ամենայն հավանականությամբ առաջիկայում ականատես կդառնանք նաև այդ ոլորտում նորանոր զարգացումների, որոնց մեկնարկն, ըստ էութնա, արդեն իսկ տրված է: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.