Հայաստանում աննախադեպ կոռուպցիոն բացահայտումներ են սկսվել. Deutsche Welle

Գերմանական Deutsche Welle պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ, որոնք «աննախադեպ» են անվանվում: «Մանվել Գրիգորյանի գործն ամենահնչեղն է կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ մերկացումներից, որոնք հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայերն իրական ցնցում են ապրել, երբ գեներալ Գրիգորյանի տանը հայտնաբերվել են 2016-ի ապրիլին մարտնչող զինվորների համար նախատեսված սնունդը, դեղամիջոցները և այլ ապրանքներ»,- գրում է գերմանական պարբերականը: Աղբյուրն ընդգծում է նաև այլ կոռուպցիոն գործերի մասին, որոնք բացահայտվել են Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք: Այլ գործերի թվում նշվում է նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի և «Նորֆոլկ» ընկերության հետ կապված բացահայտումների մասին, որոնցից հետո խոշոր դրամական միջոցներ կվերադարձվեն Հայաստանի բյուջե:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.