Գրիզմանը տուգանք չի վճարի «Բարսելոնային»

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, որը հրաժարվել է տեղափոխվել «Բարսելոնա», տուգանք չի վճարի կատալոնական ակումբին, հայտնում է Mundo Deportivo-ն։ Ավելի վաղ նշվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնա» չտեղափոխվելու դեպքում պետք է 20 միլիոն եվրո վճարի։ «Բարսելոնայի» ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկատվությունը։ Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնական կայքում հայտնել է Գրիզմանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին: Այն նախատեսված է մինչեւ 2023 թվականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.