Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել

Արարատի մարզի Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ին Վեդու բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանը տեղեկացրեց, որ իրենք առաջին օգնություն են ցուցաբերել 5 զինծառայողի: «Զինվորներից մեկը ստացել էր ողնաշարի վնասվածք: Զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա: Մելքոն Տալոյանը նշեց, որ վիրավոր զինծառայողները բուժումը կշարունակեն «Մուրացան» կենտրոնական զինվորական հոսպիտալում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.