Վրաստանում 6 մարդ է ձերբակալվել «գողական աշխարհին» ներգրավվածության համար

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից այսօր հայտնել են հանցավոր աշխարհին ներգրավվածության մեղադրանքով վերջին շրջանում վեց մարդու ձերբակալության մասին, հայտնում է apsny.ge-ն: Մասնավորապես, երեք մարդ ձերբակալվել է Զեստափոն քաղաքում, ևս երկու մարդ ձերբակալվել է իրենց տներում, մեկը՝ Թբիլիսիի օդանավակայանում: Ինչպես հայտնել է Վրաստանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Մամուկա Չելիձեն, Զեստափոն քաղաքում ձերբակալվածները մասնակցել են հանցավոր աշխարհի վեճերին և ակտիվ կապ պահել արտասահմանում գտնվող Պացուա մականունով «օրենքով գողի» ու նրա եղբոր հետ, որոնցից հանձնարարություններ են ստացել և գործել «գողական աշխարհի» կանոնների համաձայն: Մյուս երկու ձերբակալվածներն ակտիվ կապ են պահել արտասահմանում գտնվող Գուլի մականունով «օրենքով գողի» հետ, որի հանձնարարությամբ քաղաքացիներից մեծ չափի գումարներ են շորթել: Վեցերորդ ձերբակալվածը հետախուզվում էր Վրաստանի իրավապահ մարմինների կողմից 2007 թվականից՝ «գողական աշխարհում» ներգրավվածության համար: Նա սերտ կապ է ունեցել արտասահմանում գտնվող «օրենքով գող» Զազա Էլիկաշվիլիի և «գողական աշխարհի» այլ ներկայացուցիչների հետ: Նրանց սպառնում է 7-ից 15 տարվա ազատազրկում:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.