Լոնդոնում գնացքի տակ են ընկել ու մահացել երկաթուղու մոտ նկարող երիտասարդները

Լոնդոնի հարավային մասում գնացքի տակ է ընկել ու մահացել 3 երիտասարդ՝ երկաթուղու մոտ գրաֆիտի անելու ժամանակ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Նշվում է, որ 20 տարեկան երիտասարդների մարմինների մոտ ներկով տարաներ են հայտնաբերվել: Ոստիկանության հաղորդմամբ՝ մարմինները հայտնաբերվել են մահից «որոշ ժամանակ անց»: Ենթադրվում է, որ երիտասարդներն ընկել են գիշերային բեռնատար գնացքի տակ: Այս պահի դրությամբ նկարիչների մահն «անբացատրելի» է համարվում: Տեղական ոստիկանության փոխգնդապետի խոսքով՝ դեպքի վայրում երիտասարդներին ոչ մի կերպ չէր հաջողվի խուսափել գնացքից, նույնիսկ եթե նրանք նախապես տեսնեին դրա ժամանումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.