Սեյրա՛ն ջան, դու հիմա չգիտե՞ս՝ ովքեր են թալանել մեր բանակը. Արամ Մանուկյանը՝ Սեյրան Սարոյանին

Սեյրա՛ն ջան, դու հիմա չգիտե՞ս՝ ովքեր են թալանել մեր բանակը: Այս հարցադրումն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանին: Արամ Մանուկյանն ընդգծեց, որ ԱԱԾ բացահայտումներից հետո ծանր սթրես է ապրել և գիշերը չի կարողացել քնել. «Ես չէի պատկերացնում, որ մեր երկրում կարող է այդպիսի բան լինել: Բոլորի մտքին հայհոյելուց բացի այլ բան չի գալիս, բայց այդ ատելությունը կարելի է վերածել ստեղծարար ուժի, դրա համար բոլորը պիտի աջակցեն նոր կառավարությանը»,-նշեց նա: Արամ Մանուկյանն ընդգծեց, որ առաջիկա պառլամենտական ընտրությունները պետք է իշխանափոխությունը վերջնական դարձնեն, և քաղաքական զարգացումները կանխատեսելի պիտի դառնան:. «Այն, որ մեր քաղաքական ուժը չի իրականացնում կառավարումը, որևէ խնդիր կամ նեղվածություն չկա, մենք ամբողջովին աջակցում ենք նոր կառավարությանը. 20 տարի անց վերջապես իշխանությունը վերադարձվել է ժողովրդին»,-նկատեց նախկին պատգամավորը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.