Ազատ ոճային հայ ըմբիշները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել դպրոցականների Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Դյոռ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի դպրոցականների առաջնությունը։ Հայ ազատ ոճային ըմբիշներին հաջողվել է 3 մեդալ նվաճել, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 48 կգ քաշային Եվրոպայի դպրոցականների առաջնության հաղթող է դարձել Մուշեղ Մկրտչյանը։ Նա եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել թուրք Մետին Կարաբեյիկի նկատմամբ։ Բրոնզե մեդալներ են նվաճել մինչեւ 44 կգ քաշային կարգի Վարդան Ամիրխանյանը և Դավիթ Մարգարյանը (62 կգ)։ Նրանք հաղթել են համապատասխանաբար Ադրբեջանի և Իսրայելի ներկայացուցիչներին։ Այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.