Rolls-Royce-ը մտադիր է 4600 աշխատատեղ կրճատել

Բրիտանական Rolls-Royce Group Plc արդյունաբերական խումբը հինգշաբթի հայտարարել է վերակառուցման հերթական փուլի մասին, որով նախատեսվում է կրճատել 4600 աշխատատեղ կամ անձնակազմի 8 տոկոսը: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով Rolls-Royce-ի հաղորդագրությունը, կրճատումների մեկ երրորդն իրականացվելու է մինչև 2018 թվականի ավարտը: Վերակառուցումը տարեկան շուրջ 400 մլն ֆունտ ստերլինգի խնայողութուն կապահովի մինչև 2020-ի ավարտը: Աշխատակիցների թվաքանակի կրճատման միանվագ ծախսերը կկազմեն 500 մլն ֆունտ: Ամենամեծ թվով կրճատումներ կիրականացվեն Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատում են Rolls-royce-ի 55 000 աշխատակցից 26 000-ը: Նշվում է, որ Rolls-Royce-ի բաժնետմսերն ավելի քան կրկնակի թանկացել են վերջին 12 ամսում՝ ղեկավարության՝ ընկերության շահույթի վերականգնմանն ուղղված ջանքերի ֆոնին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.