Եվրոպական օդանավակայաններում ապագայի պարկուճներ կհայտնվեն

Եվրոպական երկրների օդանավակայաններում, ավտոկայաններում և երկաթուղային կայարաններում կարող են հայտնվել Airpods պարկուճները: Ինչպես հաղորդում է Euromag-ը, խցիկի փորձարկումները նախատեսվում է ավարտել մինչև աշուն: Ծրագրավորողների խոսքով՝ այն ներկայանում է որպես այլընտրանք ճանապարհորդների համար, որոնք միշտ չէ, որ կարողանում են իրենց թույլ տալ հայտնվել հանգստի թանկարժեք լաունջ-գոտիներում: Ձայնամեկուսիչ պարկուճներում առկա է Wi-Fi կապ, օդորակիչ, բազկաթոռ-մահճակալ, հեռախոսի վերալիցքավորման կայան և զարթուցիչ: Բացի դրանից, ճանապարհորդները հնարավորություն կունենան արդիական տեղեկատվություն ստանալ նախատեսվող չվերթների մասին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.