Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին «դեղին քարտ» ցույց տվեց

Հունիսի 14-ին «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ են հնչել Հայաստանի եվրոպացի գործընկերների կողմից. նախ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին է բավական չարագույժ հայտարարույամբ հանդես եկել՝ «մարգարեանալով», թե պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների, քանի որ երկրում ալեկոծված իրավիճակ է, ապա՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն է հայտարարություն արել, թե Եվրոպան անհանգիստ է Փաշինյանի որդեգրած դիրքորոշումից՝ անհանգստություն հայտնելով Հայաստանի արտաքին քաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ: Մեկ օր առաջ էլ Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ (American Foreign Policy Council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկը Hraparak.am-ի հետ հարցազրուցում հայտնել էր տեսակետ, որ  առանց ԼՂ խնդրի կարգավորման Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման մասին խոսելն անտեղի է՝ անկախ այն բանից, թե ով է  իշխանության ղեկին, լեգիտիմ ընտրված մեկը, թե՝ ընտրակեղծիքներով իշխանություն գլխին հայտնված ուժ: Պետք է արձանագրել, որ վերոհիշյալ անձանց հայտարարություններում չնկատել որոշակի հիասթափվածություն հայաստանյան նոր իշխանություններից, ուղղակի անհնար է: Թե կոնկրետ ինչի հետ կարող է կապված լինել Արևմուտքը նեկայացնող գործիչների անբարեհաճությունը, թերևս, կարելի է  կռահել. հույսերը՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորների փոփոխության հետ ակնհայտորեն չեն արդարացել: Ավելին՝ նոր իշխանությունները կարծես ոչ մի կերպ մտադիր չեն ոչ միայն շեղվել նախորդ իշխանությունների արտաքին քաղաքական կուրսից, այլև շարունակաբար խոսում են Ռուսաստանի հետ հարաբերությունների է՛լ ավելի խորացման, դրանց նոր բովանդակություն հաղորդելու անհրաժեշտության մասին, և սա այն դեպքում, երբ ներքին քաղաքականություն իրականացնելիս նույն Փաշինյանն առաջնորդվում է արևմտյան չափանիշներով՝ մաքրելով «ավգյան ախոռերն» ու կատարելագործելով պետականան կառավարման համակարգը՝ մի բան, որն առաջին հայացքից պետք է գովեստի տեղիք տար, ու կառավարությունն արժանանար վերոհիշյալ բանախոսների ոչ թե հանդիմանությանն, այլ՝ գովեստին: Եվ ուրեմն՝ ինչո՞ւմն է բանը: Բանն այն է, որ Արևմուտքին խոշոր հաշվով բացարձակապես չի  կարող հետարքրքել Հայաստանի ներսում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները՝ երկրի կառավարումը կատարելագործող կամ կոռուպցիան արմատախիլ անող, եթե այդ ամենն ինքնաբերաբար չի հանգեցնում Հայաստանի վրա Արևմտյան իսթեբլիշմենթի արզդեցության մեծացմանը. Հայաստանում ժողովրդավարության զարգացումը նույն Եվրոպային հետաքրքրում է այնքանով, որքանով դա նպաստում է Հայաստանի՝ Ռուսաստանից կտրվելուն, որքանով նպաստում է Հայաստանի վրա ունեցած ռուսական ազդեցության թուլացմանը: Հակառակ պարագայում ամեն բան դառնում է ինքնանպատակ՝ հատկապես աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչը, բնակաաբար, չի կարող չնյարդայնացնել նույն Սվիտալսկուն, որի բանուգործի անունն այստեղ մեկ բանում է կայանում՝ նպաստել Հայաստանի արևմտակնացմանը: Գերկարևոր հարց է սակայն, այն, թե ինչ կարող է նշանակել Սվիտալսկու սպառնալից հայտարարությունն այն մասին, թե անկանխատեսելի իրադարձություններ են լինելու Հայաստանում: Ինչի՞ մասին է նա ակնկարկում: Մի՞թե Արևմուտքը որոշել է ինչ-որ կերպ հակազդել Փաշինյանին և եթե այո, ապա հատկապես ինչպես է պատրաստվում անել դա մի պարագայում, երբ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության   համակրանքն ու Սփյուռքի աջակցությունը Փաշինյանի կողմն է: Ի՞նչ գործիքակազմեր կարող են գործի դրվել վարչապետին «խելքի բերելու» համար: Բոլոր դեպքերում միանշանակ է, որ եթե Հայաստանի ներքին կյանքում  տեղ գտնող ժողովրդավարական գործընթացները գոնե տեսանելի ապագայում չհանգեցնեն արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերանայմանն, ապա Արևմուտքը կարող է գործի դնել նաև կոպիտ ուժը՝ փափուկ ուժի փոխարեն. Թրամփի ու Ալիևի միջև վերջին շրջանում բուսնող «սիրային հարաբերությունները» կարող են ստանալ հակահայկական գունավորում՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով. պետք է պատրաստ լինել հակազդեցության: Norlur.am            
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.