Նոր կառավարության ծրագրում ԵՄ-ն ՌԴ-ից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է, այնինչ, միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի. Մաթիաս Քիսլեր

Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ ընտրվելը հայտարարում էր, որ ոչ մի փոփոխություն չի լինելու Հայաստանի արտաքին քաղաքականության, ռազմավարական ուղղվածության մեջ: Այս մասին «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա ասաց, որ ուշադիր վերլուծելով կառավարության ծրագիրն՝ ինքն ամեն դեպքում նկատել է որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են նաև Եվրամիության դերին: «Երբ նայում ենք կառավարության ծրագրին, մեկ տարի առաջ Եվրամիության հետ խորը համագործակցության ցանկություն կար, իսկ հիմա ԵՄ-ն Ռուսաստանից ու ԱՄՆ-ից հետո երրորդն է: Այնինչ, ԵՄ-ն միակ գործընկերն է, որը կոնկրետ առաջարկություններ ու ծրագրեր ունի»,- ասաց Մաթիաս Քիսլերը: Ըստ նրա՝ ակնկալվում է վավերացնել Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն ու վիզաների ազատականացման գործընթացի բանակցությունների մեկնարկը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.