Արսեն Թորոսյանը լորդ Արա Դարզիի հետ քննարկել է առողջապահության մի շարք ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Լորդ Արա Դարզիի հետ և քննարկել առողջապահության մի շարք ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր, այս մասին նախարարը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ «Քիչ առաջ հանդիպեցի լորդ Արա Դարզիի հետ։ Խոսեցինք Հայաստանում սպասվող առողջապահական բարեփոխումների՝ առողջության առաջնային պահպանման հզորացման, քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերի ներդրման, ծխելու դեմ պայքարի, մանկական գիրության կանխարգելման, համապարփակ առողջապահական ծածկույթի ներդրման և այլնի մասին։ Պայմանավորվեցինք համագործակցել վերոնշյալ ուղղություններով երկկողմանի և միջազգային հարթակներում»,– ասվում է նախարարի գրառման մեջ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.