Ըմբշամարտի Մ23 տարեկանների ԵԱ. Հովհաննես Մխիթարյանը` բրոնզե մեդալակիր

Ստամբուլում կայացած ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային Հովհաննես Մխիթարյանը ևս դարձել է բրոնզե մեդալակիր: 86 կգ քաշային Մխիթարյանը փոքր եզրափակչում շանս չի տվել ռումինացի Միհայի Պալաղիային՝ 10։0։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Բրոնզե մեդալակիր էր դարձել նաև ազատ ոճային Գևորգ Մխեյանը, ով վճռորոշ գոտեմարտում հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Պանահ Իլյասլին` 6:2 հաշվով: Հիշեցնենք, որ ավելի վաղ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները նվաճել էին 3 բրոնզե մեդալ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.