Մեսին չի բացառել, որ ԱԱ-ից հետո կավարտի կարիերան հավաքականում

«Sport.es»-ի հետ հարցազրույցում Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է հավաքականում իր ելույթները շարունակելու մասին. «Հնարավո՞ր է ավարտեմ ելույթներս Արգենտինայի հավաքականում ԱԱ-2018-ից հետո, այո՛, ամեն բան կարող է պատահել: Դա կախված է նրանից, թե ինչպես առաջիկա Մունդիալը կդասավորվի մեզ համար: Մենք երեք եզրափակիչ պարտվեցինք ու դա մի շարք խնդիրներ առաջ բերեց արգենտինական մամուլի հետ շփման մեջ: Մենք տարբեր տեսակետներ ունենք եզրափակիչ դուրս գալու կարևորության վերաբերյալ: Եզրափակիչ հասնելը հեշտ չէ և դա պետք է գնահատել: Աշխարհի առաջնության ժամանակ հանդես են գալիս շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Արգենտինան նույնպես համալրված է բարձրակարգ խաղացողներով, որոնց տարբեր մարզիչներ կցանկանային տեսնել իրենց հավաքականներում»,- Մեսսի խոսքերը մեջբերում է «Spor.es»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.