Դե Լաուրենտիս. Ժորժինյոն առաջիկա օրերին կտեղափոխի «Մանչեսթեր Սիթի»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը խոսել է թիմի կիսապաշտպան Ժորժինյոյի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. «Կարծում եմ, որ Ժորժինյոյի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունը կիրականանա առաջիկա օրերին: Դա հնարավոր է, քանի որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք «Սիթիի» ներկայացուցիչների հետ, սակայն բանակցությունները դեռ ընթանում են: «Նապոլին» դեռևս չի պայմանավորվել գործարքի արժեքի վերաբերյալ: Չնայած դրան, մենք մոտ ենք վերջնական համաձայնության գալուն»,- Դե Լաուրենտիսի խոսքերը մեջբերում է «The Sun»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.