Հաստատվել է Կառավարության աշխատակարգը

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը՝ Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են Կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ դրանց համաձայն մշակվում է Կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը: «Նախատեսված է, որ նախարարները, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները նախորդ տարվա միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվություն են ներկայացնում վարչապետի աշխատակազմ»,- ասաց Միրզոյանը: Կառավարության քննարկմանն են ներկայացվում Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր: Նախատեսվել է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հանրային քննարկման: Որոշմամբ սահմանված են փոխվարչապետին վերապահված լիազորությունների իրականացման ընթացակարգը, նախարարների կոմիտեների գործունեության կարգը և այլն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.