Արմեն Ջիգարխանյանի ամուսնալուծության թեման այլևս չի շոշափվի ռուսական հեռուստաեթերում

Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի և դերասանի ընտանիքի մտերիմների մասնակցությամբ թոք-շոուները կհեռացվեն ռուսական հեռուստաեթերից: Ինչպես փոխանցում է РУСАРМИНФО-ն, НТВ հեռուստաալիքի աշխատակիցները տեղեկացրել են, որ Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության թեման այլևս չի շոշոփվի հեռուստաալիքի թոք-շոուներում: Հեռուստաալիքի աշխատակիցները նշել են, որ այդ որոշումը կայացվել է «վերևից ստացված» զանգից հետո: Հաղորդվում է նաև, որ Առաջին ալիքի ղեկավարությունը նույնպես հրաժարվել է Ջիգարխանյանի թեմայից՝ դերասանի առողջությունը պահպանելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր մայիսի 16-ին, և այժմ նախատեսում է վերականգնողական բուժում ստանալ մերձմոսկովյան առողջարանում:
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.