Հեռուստատեսությամբ մարդիկ չպետք է իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես բոլորի, մենք դա ուղղակի թույլ չենք տա. Նիկոլ Փաշինյան

Մշակույթի գործիչների, արվեստագետների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեցին լուծում տալ հեռուստատեսության խնդիրներին: Մշակույթի ներկայացուցիչներից մեկը նշեց, թե քննարկվեց այն հարցը, թե ինչպես արվեստը պետք է հասցնել հանրությանը, և առաջարկեց լուծում տալ` ընդգրկելով 18 հեռուստաընկերություններին, քանի որ հեռուստատեսությամբ մշակույթ չի ներկայացվում: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը շատ է արծարծվում, և շատ հաճախ մեկնաբանվում է, թե խոսքի ազատություն է, պետությունը չպետք է միջամտի: «Ես այդ տեսակետը չեմ կիսում: Մեր հեռուստատեսությունը հետևողականորեն մարդկանց կրթական ցենզն իջեցնում է»,-ասաց վարչապետը: «Մարդիկ չպետք է իրենց կեղտոտ սպիտակեղենը հանեն ի տես բոլորի, սա մշակույթի հարց է»,- ասաց նա: Վարչապետն ասաց, որ իրենք ոչ մեկին ոչ մի բան չենք պատրաստվում պարտադրել, այլ պատրաստվում են ուղղակի խոսել այդ մասին հեռուստատեսության և մյուս կառույցների ներկայացուցիչների հետ: «Անհրաժեշտության դեպքում, իհարկե, նաև օրենսդրական փոփոխություններով հարցը կարող ենք պարտադրել: Չի կարելի թույլ տալ՝ մեր երեխաներին փորձեն ցածրացնել. մենք դա ուղղակի թույլ չենք տա»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.