ՄԻՊ-ը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրավական չափանիշներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համակարգի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Մասնավորապես, ուսումնասիրվել է 2017 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում այս համակարգի գործունեությանն առնչվող վիճակագրությունը, վեր են հանվել ոլորտի գործնական և օրենսդրական խնդիրները: Արդյունքները վկայում են, որ պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը շարունակվում է գործել թերություններով, ինչն էլ բացասաբար է անդրադառնում ազատությունից զրկվածների իրավունքների պաշտպանության վրա: Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ոլորտի բարեփոխմանն ուղղված կոնկրետ առաջարկներ, որոնք տեղ են գտել նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցում: Իրավական վերլուծությունը՝ ՄԻՊ կայքում։ http://www.tert.am/files/001/1/1/3/10/1.png?1527233078898 alt="" width="600" height="396" /> http://www.tert.am/files/001/1/1/3/10/2.png?1527233085212 alt="" width="600" height="294" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.