Վերջին զանգի պատճառով ջրանջատումը Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր վարչական շրջաններում տեղափոխվում է մայիսի 29-ը TwitterFacebookՏպելԷլփո

Հաշվի առնելով այսօր՝ մայիսի 25-ին դպրոցներում «Վերջին զանգի» հանդիսության հետ կապված միջոցառումները եւ ցանկանալով սպառողներին զերծ պահել կենցաղային անհարմարություններից, Վեոլիա ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների պլանային ջրանջատումըտեղափոխվում է մայիսի 29-ը ժամը 10։00-22։00-ն: Հիշեցնենք, որնախատեսվում է դադարեցնել Տիգրանյան փողոցի՝ իր նրբանցքներով, Վարշավյան, Վ.Վահյան փողոցների,Պ.Սևակի փող․ 8/1, 8/2, 8/3, Ահարոնյան փող․ 2/1, 2/2, Ադոնցի փող. 12, 14, 16, Կ. Ուլնեցու փող․ 1-62, Դ. Անհաղթի փող. 1-11 /կենտ/, 2-6 /զույգ/, Ազատության պողոտայի 1-24 համարների, Բաբայան փողոցի առանձնատների և 12, 14, 16, 16/1 համարների, «Հաղթանակ» զբոսայգու և հարող տարածքների ջրամատակարարումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.