«Ժողովուրդ». «Պետգույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ -ը ստեղծված է կոնկրետ անձանց համար

«Արման Սահակյանի՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պե­տի պաշտոնից հրաժարական տալուց հետո աշխատանքից ազատվել է նաև «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ Ստեփան Ստեփանյանը: Նշենք, որ Ստեփանյանը Սահակյանի բակային ընկերն է, ուստի նրա համար էլ հատուկ ստորաբաժանում էր ձևավորել: Նշված ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչ պետգույքի կառավարման վարչությունը, և այս կա­ռույցը գոյություն ունի՝ շնորհիվ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի: «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ մայիսի 10-ին ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանա­կավոր պաշտոնակատար նշանակվել է Արմեն Գևորգյանը, որը մինչ այդ «Հրազդան մարզահամալիր» ընկերու­թյան տնօրենն է եղել, ապա պետական գույքի կառավարման վարչության պե­տի խորհրդականը: Մնում է հուսալ, որ նոր կառավարությունը կփակի այս ՊՈԱԿ-ը. ի վերջո, սա ՀՀ պետական գույքի կառավարման վարչության կրկնօրի­նակն է՝ ստեղծված կոնկրետ անձանց փող աշխատելու համար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.