«Իրատես». ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել քաղաքական բլոկը

«Ասում են, թե ԲՀԿ-ն արդեն տևական ժամանակ զբաղված է իր կառույցների ուժեղացմամբ, երիտասարդների լուրջ ներգրավմամբ և խիստ «ինստիտուցիոնալ» պատրաստվում է առաջիկայում սպասվելիք ընտրություններին, քանզի մտածում է՝ երբ «կռվում» են երկուսը, երրորդի բախտը միշտ բերում է։ ԲՀԿ-ում փորձում են ուժեղացնել նաև իրենց քաղաքական բլոկը։ Մեր տեղեկություններով՝ կրկին ԲՀԿ կվերադառնա Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյան «տրիոն», որը վերջին շրջանում, Վիգեն Սարգսյանի հորդորով, զբաղվում էր հասարակական գործունեությամբ։ Չնայած «տրիոյի» առանձին անդամներ դա առայժմ չեն հաստատում, այնուհանդերձ հիշենք, որ Վահե Հովհաննիսյանը քաղաքական հարցերում միշտ էլ «ասող» է եղել ԲՀԿ-ում և վայելել է Գագիկ Ծառուկյանի բարձր աջակցությունը։ Ընդ որում՝ Վահե Հովհաննիսյանի «դասավորվածությունն» այս փուլում Խաչատուր Սուքիասյանից առավել հետաքրքիր է. նա Աշոտ Բլեյանի փեսան է, որը Նիկոլ Փաշինյանի հոգեհայրն ու «ուսուցիչն» է՝ բոլոր ժամանակներում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.