Ֆուտբոլի Հայաստանի գավաթը շրջեց Սյունիքում (լուսանկարներ)

Մայիսի 21-ի Սյունիքի մարզն առաջին անգամ ընդունել է Ֆուտբոլի Հայաստանի գավաթը: Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում անցկացված Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը «Գանձասար-Կապանը», հաղթանակ տանելով «Ալաշկերտի»  նկատմամբ,  իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր: Սյունիքի թիմը իր երկրպագուների ու սյունեցիների հետ նվաճած հաղթանակը կիսելու համար շրջագայություններ է իրականացրել  մարզի համայնքներում, հանդիպել երկրպագուների հետ, կիսվել խաղից ստացած տպավորություններով: Սիսիան, Գորիս, Մեղրի, Քաջարան և Կապան համայնքներում  «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի  մարզիկներին ու մարզչական կազմին սյունեցիներն ընդունել են մեծ խանդավառությամբ: Ֆուտբոլիստների պատվին մարզի բոլոր համայնքներում  տոնական միջոցառումներ անցկացվեցին:  Տոնակատարություններին ներկա էր նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզում  Գավաթի պաշտոնական ներկայացմանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզիկներին, մարզիչներին, ակումբի ղեկավարությանն ու երկրպագուներին և նշել, որ ձեռք բերած  հաղթանակը  համատեղ ջանքերի ու բոլոր սյունեցիների աջակցության արդյունքն է: Սյունիքի մարզպետն  ակնառու մարզական հաջողության, Հայաստանի ֆուտբոլի խաղարկությունում տարած հաղթանակի գործում ներդրած ավանդի համար Գարեգին Նժդեհի հուշամեդալով է պարգևատրել  «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանին, ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին, դարպասապահ Գևորգ Կասպարովին և  նվերներ հանձնել մի շարք մարզիչների ու մարզիկների: Տեղեկացնենք, որ առաջիկայում «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է մասնակցել Եվրոլիգայի որակավորման փուլի խաղերին: http://www.tert.am/files/001/1/1/3/9/1.jpg?1527161053822 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/001/1/1/3/9/2.jpg?1527161061893 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/001/1/1/3/9/4.jpg?1527161070988 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/001/1/1/3/9/5.jpg?1527161078804 alt="" width="600" height="400" /> http://www.tert.am/files/001/1/1/3/9/6.jpg?1527161087765 alt="" width="600" height="400" />
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.