«Ֆլեշի Բարսեղի» սև օրը.նրա պլանները խափանվել են

Մամուլը գրում է, որ օրերս բավական գաղտնի պայմաններում տեղի է ունեցել Փաշինյանի հանդիպումը նախկին իշխանությունների օրոք ՀՀԿ-ի ուղղակի հովանավորչությունը վայելած ու ժողովրդի շրջանում վատ համբավ ձեռք բերած օլիգարխների հետ. հանդիպմանն, ըստ աղբյուրի, ներկա են եղել Բարսեղ Բեգլարյանը, Արտակ Սարգսյանը, Աշոտ Արսենյանն ու խոշոր կապիտւալի այլ ներկայացուցիչներ: Պարզվում է՝ Փաշինյանի հետ հանդիպումը բավական բացասական է անդրադարձել մասնավորապես Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» վրա. «Հրապարակ»-ին բավական մեծ դժվարությամբ էր հաջողվել կապ հաստատել օլիգարխի հետ, ով բավական դժկամությամբ է պատասխանել լրագրողի մի քանի հարցերին: Ի՞նչը կարող էր ազդել Բարսեղյանի տրամադրության վրա այն պարագայում, երբ ինչպես պարզ է դարձել, Փաշինյանն օլիգարխների առաջ առայժմ ապօրինի կուտակած հարստության վերադարձի խնդիր չի դրել ՝ ըստ էության՝ վախենալով հակառակ էֆեկտից: Բեգլարյանի քչախոսության միակ տրամբանական պատճառ, ըստ էության, հանդիսացել է Փաշինյանի արտահայտած հստակ դիրքորոշումը՝ գիծ քաշել ու ամեն բան սկսել նոր ու մաքուր էջից, աշխատել հարկային դաշտում ու միմյանց համար խնդիրներ չստեղծել. պետությունն իր հերթին վերցրել է պարտավորություն՝ անելու ամեն բան՝ բիզնեսի համար կառուցողական մթնոլորտ ապահովելու համար: Իսկ ենթադրել կարելի է հետևյալը՝  Բարսեղ Բեգլարյանն, ում ունեցած արտոնությունների մասին  լեգենդներ, իսկ կուտակած հարստության վերաբերյալ էլ առասպելներ են շրջանառվում, նեղվել է նրանից, որ այլևս փաստացի զրկվում  է այն գերշահույթներից,որ նրան բերում էին այն բազմաթիվ հայտնի արտոնություններից, որոնց մասին հատկապես մամուլը հաճախ է գրել. միայն գյուղոլորտին արտոնյալ պայմաններով մատակարած վառելանյութից Բեգլարյանի ստացած գերշահույթները, թերևս, բավարար կլինեին, որ  կարճ ժամանակահատվածում լուծվեին բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, էապես կրճատվեր աղքատությունը և այլն: Ընդ որում՝ այստեղ հետարքրականն այն է, որ երկրի նոր ղեկավարությունը բնավ չի խոսել «կուլակաթափության» հեռանկարների մասին և այլն, այլ ընդամենն հստակորեն հասկացրել է, որ խաղի հին կանոնները չեղարկվում են, ու դիցուք Բեգլարյանը, պահպանելու համար իր ունեցվածքն ու այն մարսելու նպատակից ելնելով, պետք է նոր մոտեցում ցուցաբերի յուր ձեռնարկատիրական գործունեությանը: Բայց, ինչպես տեսնում ենք, միայն այդքանը բավարար է եղել, որպեսզի Բեգլարյանի տրամադրությունը փչանա: Իրականում գրեթե անկասկած է, որ ոչ միայն Բարսեղ Բեգլարյանի տրամադրությունն է Փաշինյանի հետ հանդիպումից փչացել, այլև բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում  նախկինների շնորհիվ հանիրավի կերպով դաշտում մենաշնորհներ են ձեռք բերել ու ճնշել մանր ու միջին բիզնեսին: Հիմա, փաստորեն, Փաշինյանը վերախմբագրում է խաղի կանոններն ու գիծ քաշում՝ ձեռքի տակ ունենալով ԱԱԾ-ի հայտնի ցուցակը: Միգուցե Բարսեղ Բեգլարյանն ԱԱԾ-ից է սարսափել…   Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.