Ամերկացին խոզի հետապնդումների պատճառով դիմել է ոստիկանությանը

Օհայո նահանգում ամերիկացին զարմացրել է ոստիկաններին՝ հայտնելով, որ խոզը հետապնդում է իրեն, հաղորդում է  USA.one-ը: Ոստիկանները մտածել են, որ զանգողի մոտ կամ հալուցինացիաներ են կամ նա հարբած է, քանի որ տղամարդը պատմել է, որ փողոցում իրեն խոզ է հետապնդում: «Մենք վստահ էինք, որ առավոտյան  5:26-ին բարից հարբած տուն գնացող մարդ է զանգում», —Facebook-ում պատմել են ոստիկանները: Ոստիկանները սակայն պարտավոր են յուրաքանչյուր կանչ ստուգել: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ տեսան տաղմարդու, որի հետեւից խոզ է վազում: Բացի այդ տղամարդը սթափ էր: «Ոստիկան Կուդուզովիչին հաջողվեց խոզին մեքենա մտցնել», — նշել է ոստիկանությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.