Samsung-ը ներկայացրել է Galaxy S8-ի բյուջետային տարբերակը (լուսանկարներ)

Samsung ընկերությունը ներկայացրել է նոր՝ Galaxy S Light Luxury սմարթֆոնը, որն անցած տարի թողարկված Galaxy S8-ի պարզեցված տարբերակն է: Այս մասին հայտնում է The Verge-ը: Աղբյուրի տվյալների համաձայն՝ սարքը համալրված է 5.8 դյույմանոց 2220x1080 պիքսել թողունակությամբ էկրանով: Նշվում է, որ սմարթֆոնն աշխատում է Snapdragon 660 պրոցեսորով, այնինչ երբ Galaxy S8-ի հիմքում ընկած էր Snapdragon 835 պրոցեսորը: Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթը համալրվել է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ: Այն աշխատում է Android Oreo օպերացիոն համակարգով: Այժմ սմարթֆոնը վաճառվում է դեռ միայն Չինաստանում՝ 580 դոլարով:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.