Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հարցեր են քննարկել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի եւ Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 21-ին հանդիպում են ունեցել Արարատում՝ Սպարապետ վազգեն Սարգսյանի տանը։ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությանը լրագրողներին այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կարեւոր հարցեր ունեինք քննարկելու։ Այսօր առաջինը հարգանքի տուրքն էր, որ մատուցեցինք Գրետա Մայրիկին եւ Սարգսյանների ընտանիքին։ Հանդիպման առիթը օգտագործելով բազամթիվ հարցեր քննարկեցինք եւ շատ կարեւոր էր, որ այդ խոսակցությունը տեղի ունեցավ այսօր»,- նշել է վարչապետը։ Փաշինյանը չմանրամասնեց, թե ինչ հարցեր են քննարկել։ «Չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կա։ Բազմաթիվ հարցեր կան, որ կարելի է քննարկել հայկական զույգ պետությունների ղեկավարների հետ, մեր բոլորիս երազած հայրենիքի համար»,- ասել է նա։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.