Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները երդում տվեցին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերն ու նախարարները այսօր՝ մայիսի 21-ին երդում են տվել նախագահական նստավայրում։ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր օրենքի համաձայն, կառավարության նոր անդամները երդվում են հետեւյալ տեքստով. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.