ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել

ԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Հարգելի՛ գործընկերներ, ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում երկարամյա գործունեությունից հետո հեռանալու որոշում եմ կայացրել և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ արդյունավետ աշխատանքի, գործընկերային ու ընկերական ջերմ փոխհարաբերությունների համար, շնորհակալ եմ նաև Պետական եկամուտների կոմիտեի արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներում ձեր էական ներդրման համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվելու է, բոլորիս հաջողություն ու նոր ձեռքբերումներ եմ մաղթում»,-ասել է Նելլի Մանուչարյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.