Կարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ փոխնախագահ, Ստամբուլից ընտրված պատագամավոր Կարո Փայլանն այս անգամ այլ վայրից է առաջադրվելու պատգամավորի թեկնածու։ Քրդական Mezopotamya գործակալության փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 24–ի խորհրդարանական ընտրություններին առաջադրել Կարո Փայլանի թեկնածությունը Դիարբեքիրից։ Նշենք, որ Կարո Փայլանի գործունեությունը քրդական կուսակցությունում բավականին արդյունավետ են համարել եւ շեշտել են, որ նա պետք է շարունակի մնալ պատգամավոր հաջորդ գումարման խորհրդարանում։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.