Հեղափոխության վրա բանկային համակարգը դրական ազդեցություն է ունեցել.ԿԲ նախագահ

Հեղափոխության վրա բանկային համակարգը դրական ազդեցություն է ունեցել: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում  ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը ներկայացնելիս  ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ նախագահն անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում սպասվում են կոռուպցիոն բացահայտումներ եւ պետությանը կվերադարձվեն գումարներ, ԿԲ նախագահն ասաց. «Քննություն է ընթանում, թե ԱԱԾ-ն, թե քննչական մարմինները, պատկան մարմինները  պատասխան կարող են տալ դրա կապակցությամբ, մենք դրանով չենք զբաղվում: Ինչ վերաբերում է մեր կողմից տրվող եւ փոխանակվող ինֆորմացիային, մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակում ենք, սա ավելի շատ վերաբերում է տեռորիզմի ֆինանսավորմանը եւ փողերի լվացման ոլորտում որեւէ ինֆորմացիայի եւ էդ մասով մենք որեւէ խնդիր չունենք: Մենք  համագործակցում ենք թե Հայաստանում, թե ՀՀ-ից դուրս գործող բոլոր իրավապահ մարմինների հետ»,-ընդգծեց Արթուր  Ջավադյանը: Անդրադառնալով երկրից 10 մլրդ դոլարի արտահոսքի մասին լուրերին, ԿԲ նախագահն ասաց, որ նման բան չկա, քանի որ երկրում չկա մի գործարար, որն այդքան գումար կունենա. «Ոչ կանխիկ ձեւով արտահոսքը, ամբողջությամբ մեր կողմից հսկվում է, մենք դա տեսնում ենք»: Ջավադյանը նաեւ նշել է, որ հեղափոխության վրա բանկային համակարգը դրական ազդեցություն է ունեցել ֆինանսկան կայունության  ապահովման առումով, ինչի մասին դեռ երկար կխոսեն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.