Տիգրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սամբոյի Հայաստանի հավաքականը 6 մեդալ է նվաճել մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որին մասնակցել են 26 երկրների ավելի քան 300 մարզիկներ: Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել 52 կգ քաշային կարգում: Մարզական սամբոյի մրցաշարում վանաձորցի Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալի է արժանացել 74 կգ քաշային կարգում: Մարտական սամբոյի մրցաշարում Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, Գյումրի), Մխիթար Մխիթարյանը (57 կգ, Սպիտակ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ, Եղվարդ) եւ Դավիթ Պետրոսյանը (82 կգ, Արցախ) դարձան բրոնզե մեդալակիրներ, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.