Ուրախ կլինենք, եթե կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան. Արա Բաբլոյան

Ուրախ կլինենք, եթե մենք կարողանանք արմատախիլ անել կոռուպցիան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։ Դիտարկմանը, թե ինչո՞ւ նախկինում կառավարությունը չէր պայքարում նման դրսևորումները բացառելու համար, Արա Բաբլոյանն այսպես արձագանքեց. «Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել»։ Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում գործադիրի ղեկավարի հայտարարությանը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, նա պատասխանեց. «Դեռ կքննարկենք»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.